Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տարօրինակ ԲՀԿ

Տարօրինակ ԲՀԿ
10.06.2014 | 01:42

Երեկ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ հարցում է ուղղել արտաքին գերատեսչության ղեկավարին, որպեսզի Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություն տրամադրի խորհրդարանին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:
Բնականաբար, արժե, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ է իրականում եղել Աստանայում, սակայն ուշագրավն այն է, որ այդ մասին հրապարակավ հայտարարում է մի խմբակցություն, որը մինչ այս պահը չի որոշակիացրել` կո՞ղմ է Եվրասիական միությանը, թե՞ դեմ: Երեկ ընդհանրապես տարօրինակ էր նաև այս ուժի պահվածքը, երբ ՍԴ անդամի ընտրության հարցն էր քննարկվում:
Խմբակցության քարտուղարը նիստի սկզբում հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ՍԴ անդամի փակ գաղտնի ընտրությանը, չնայած որոշ ԲՀԿ-ականներ տարակուսում էին և ոչ մի բացատրություն չունեին, թե ինչո՞ւ իրենք չպետք է մասնակցեն:
Ավելին, որոշ ԲՀԿ-ականներ նշում էին, թե իրենք անձամբ կողմ են մասնակցությանը, բայց ստիպված են ենթարկվել կուսակցության որոշմանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ